15/04/2021 18:30
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8944 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8944 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 675 153 դեպք:
Մեկ օրում մահացել է 398 մարդ, ընդհանուր՝ 104 398 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 9662 մարդ, մեկ օրում՝ 4 248 700 պացիենտ: