15/04/2021 12:50
Եթե, ըստ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նշված հայտարարությունը չի արել, ապա ինչո՞ւ նա պատասխանատվության չենթարկվեց. Նաիրա Զոհրաբյան
Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Իրեն թվաց՝ կանխեց այդ հարցերը: Բայց երեկվա հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ», - նշեց պատգամավորը:
Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ եթե ըստ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նշված հայտարարությունը չի արել, ապա ինչո՞ւ Գասպարյանը պատասխանտվության չենթարկվեց կեղծ հայտարարության համար:
«Եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ընդունում է, որ ինքն իմացել է՝ 44 օր մեր գեներալները վախկոտ, դասալիք են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճանության ողջ պատասխանատվությունը, որովհետև պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է եղել», - ասաց Զոհրաբյանը: