15/04/2021 13:16
Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն 1-ին տեղում է
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:
Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հետևյալ ընկերություններն են.
1. «Գազպրոմ Արմենիա» - 18,704,826 մլրդ դրամ
2. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» - 15,051,743 մլրդ դրամ
3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - 9,770,690 մլրդ դրամ
4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» - 4,139,508 մլրդ դրամ
5. «Գեոպրոմայնինգ գոլդ» - 3,775,493 մլրդ դրամ
6. «ՄՏՍ Հայաստան» - 3,549,246 մլրդ դրամ
7. «Գրանդ Տոբակո» - 3,140,576 մլրդ դրամ
8. «Ֆլեշ» - 3,064,588 մլրդ դրամ
9. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» - 2,606,708 դրամ մլրդ
10. «ՍիՓիԷս Օիլ» -2,580,112 մլրդ դրամ