15/04/2021 13:36
Այս փուլում հաստատված ներդրումային ծրագիր չունենք «Գազպրոմ Արմենիայի» կողմից, բայց նման միտք կա. Սուրեն Պապիկյան
Այս փուլում հաստատված ներդրումային ծրագիր չունենք «Գազպրոմ Արմենիայի» կողմից, բայց նման միտք կա, ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես պետություն ի՞նչ ենք պատրաստ անել երկիրը «ծածկելու» և գազաֆիկացման խնդիրը հիմնավոր լուծելու համար:
«Երբ լինի ներդրումային ծրագիրը, դիտարկում ենք այն համայնքները, որոնք ունեն սպառման պոտենցիալ: Պետք է այդ համայնքների ենթակառուցվածքները նորացնելու կամ եթե չկան այդպիսիք՝ հասցնելու հնարավորություն ստեղծենք», - նշեց նախարարը՝ ընդգծելով, որ չի ուզում «մեզ սահմանափակենք գազով»:
Նրա խոսքով՝ գազաֆիկացումը չէ բարեկեցիկ կյանքը, ջեռուցում ունենալու ճանապարհը.
«Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս նաև օգտվել արևային էներգիայից և տարբեր այլ աղբյուրներից»: