16/04/2021 10:47
Ռուսաստանի մասին ելույթի ժամանակ Բայդենը շփոթել է Պուտինի ազգանունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի սխալ է թույլ տվել Ռուսաստանի մասին իր ելույթում. Նա շփոթել է էսկալացիան և պատվաստումը և սխալ արտասանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:
Ամերիկացի առաջնորդը նախ ասել է, որ «ԱՄՆ-ը չի ցանկանում գործարկել պատվաստ....էսկալացիայի ցիկլը Ռուսաստանի հետ»:
Եվ հետո նա շարունակել է խոսել և սխալ արտասանել Ռուսաստանի նախագահի ազգանունը՝ ասելով «նախագահ Կլուտինի»: Իհարկե, նա անմիջապես ինքն իրեն ուղղել է: