16/04/2021 14:15
Հայաստանը հնարավոր է վետո դնի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելուն. Փոխվարչապետ
Մոտ ժամանակներում կներկայացնենք մեր դիրքրորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու վերաբերյալ, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հարցին, թե հնարավոր է վետո դրվի, Գրիգորյանը պատասխանեց.
«Իհարկե, հնարավոր է։ Նախ, դա վետո չէ։ Դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, որտեղ նշված կլինի նաև համաձայնություն չտալու հիմքերը»։
Նա ասաց, թե Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կառուցողական ձևաչափով, և հույս հայտնեց, որ լուծումներ կլինեն։