16/04/2021 14:54
Զինված տղամարդը Թբիլիսիի բանկերից մեկում պատանդներ է վերցրել
Զինված տղամարդը Թբիլիսիում ներխուժել է բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նախնական տվյալներով՝ նա երկու մարդու է պատանդ պահում: Միևնույն ժամանակ, Sputnik Georgia-ն, հղում անելով ականատեսի, հայտնում է, որ մեկ կին անմիջապես ազատ է արձակվել, երեք աշխատակիցները և անվտանգության աշխատակիցը շարունակում են մնալ շենքում:
Տեղում աշխատում են ոստիկաններ, տարածքը շրջափակված է, փակ է մետրոյի մոտակա՝ «Ավլաբարի» կայարանը:
Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել իրավիճակը: