16/04/2021 13:41
Սիրիայում ականի վրա պայթել է գյուղացիներ տեղափոխող բեռնատար
Սիրիայի Համաս նահանգի Պալմիրա քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա մարդատար բեռնատար է պայթեցվել ականի վրա: Առնվազն երկու մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Նշվում է, որ բեռնատարի հետնամասում ճանապարհորդում էին տեղի գյուղացիները, մասնավորապես, կանայք և երեխաներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Պարբերականի տվյալով՝ ցամաքային ականը տեղադրվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) խմբավորման ահաբեկիչների կողմից, որոնք վերջերս ակտիվացրել են իրենց զինված որոնումները Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում: