16/04/2021 11:41
Տեխասում տղամարդը կրակ է բացել օդանավակայանի տերմինալի մոտ
Տղամարդը բախվել է Սան Անտոնիոյի՝ Տեխասի միջազգային օդանավակայանի տերմինալին և անկանոն կրակ բացել, ոստիկանությունը նրան վնասազերծել է տեղում, հայտնում է տեղական KSAT հեռուստատեսությունը:
Հաղորդվում է, որ մեքենայում գտնվող տղամարդը բախվել է տերմինալներից մեկին, դուրս ցատկել մեքենայից և սկսել կրակոցներ արձակել շենքի և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Օդանավակայանի ոստիկանը պատասխան կրակ է բացել ու դիպել զինված անձին: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հայտարարվել է, որ նա մահացել է: Երկու մարդ վիրավորվել է:
«Կրակողը շատ փամփուշտներ ուներ, նա անկանոն կրակել է: Մեր բախտը բերել է, որ այսօր մի քանի մարդ է միայն վիրավորվել», - հեռուստաալիքը մեջբերում է տեղի ոստիկանության պետի խոսքերը:
Ավելի վաղ ոստիկանությունը շփումներ է ունեցել կրակողի հետ, հայտնի է, որ նա հոգեկան խնդիրներ ուներ, նշում է հեռուստաալիքը: Օդանավակայանն արդեն բնականոն գործում է: