16/04/2021 13:25
Թուրքիայից Ռուսաստան ժամանողները երկու անգամ են COVID-19-ի թեստ հանձնելու
«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է երկու անգամ թեստավորել Թուրքիայից և Տանզանիայից վերադարձող ռուսներին կորոնավիրուսի հայտնաբերման համար: Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է կանոնակարգերի նախագծի պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք ժամանում են մինչև 2021 թվականի մայիսի 1-ը Թուրքիայի Հանրապետությունից և Տանզանիայի Միացյալ Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն տարածք պետք է անցնեն կրկնակի լաբորատոր հետազոտություն COVID-իառկայությունը ստուգելու համար՝ 5 օր առաջ մինչև երկիր ժամանելը», – նշված է փաստաթղթում:
Նախագծին համապատասխան, ռուսները ստիպված կլինեն տեղեկատվություն տրամադրել թեստի արդյունքի մասին հանրային ծառայությունների մեկ պորտալի միջոցով: Բացառություն է նախատեսված զբոսաշրջիկներ տեղափոխող օդանավերի անձնակազմի անդամների համար, որոնք ազատվում են կրկնակի թեստավորում անցնելուց: