17/04/2021 09:30
«Հրապարակ». Քոչարյանը շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է: Թեև տեղեկություններ կային, որ նրա դստերը հաջողվել է այդ պատվավոր տեղում գրել իր ընկերուհի Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն Քոչարյանը նախընտրում է ոչ այնքան քաղաքական, որքան մշակութային կերպար ընդգրկել։ Նա շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում և հնարավոր է իր երբեմնի զինակիցներից ոմանց չընդգրկի ցանկում։ Ավելի ճիշտ՝ նրանցից ոմանք հանգրվանեն Արթուր Վանեցյանի ցուցակում։
Բանն այն է, որ թեև Քոչարյան-Վանեցյան դաշինքը նպատակահարմար չեն տեսնում՝ կարծելով, որ կթիրախավորվեն իրենց հակառակորդների կողմից, քանի որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Վանեցյանն էր ԱԱԾ տնօրենը, սակայն կարծում են, որ 2 քաղաքական ուժը նույն նպատակի համար են պայքարում և կարող են հետընտրական դաշինք ձևավորել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: