17/04/2021 09:51
«Հրապարակ». Հունիսի 1-ից ՀԿԵ աշխատակիցները մեկ ժամ շուտ են ավարտելու աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը կրճատել է աշխատանքային ժամերը: Հունիսի 1-ից ՀԿԵ աշխատակիցները մեկ ժամ շուտ են ավարտելու աշխատանքը: Լուրը, որը ստացել էինք տեղեկացված աղբյուրից, ընկերությունում հաստատեցին՝ պարզաբանելով, որ աշխատանքային ժամերի փոփոխությունը պայմանավորված է ՀԿԵ եկամուտների կրճատմամբ, ինչն էլ իր հերթին տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետևանք է:
2021-ի առաջին եռամսյակում, ըստ ՀԿԵ պաշտոնական տվյալների, երկաթգծով իրականացվող բեռների ներմուծումը 2020 թվականի համեմատ նվազել է 33,4, իսկ արտահանումը՝ 8 տոկոսով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: