17/04/2021 14:10
Իտալիան կթուլացնի կարանտինի սահմանափակումները
Իտալիայում կարանտինի սահմանափակումների աստիճանական վերացումը, որոնք ավելի վաղ մտցվել էին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, կսկսվի ապրիլի 26-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին, հաղորդում է ТАСС-ը:
Ապրիլի 26-ից սահմանափակումները թուլացնելու որոշումը հիմնված է համաճարակաբանական տվյալների վրա, որոնք բարելավվում են, ասել է Դրագին:
«Մենք կարող ենք ապագային նայել զգուշորեն, լավատեսորեն և վստահորեն», - ասել է վարչապետ Մարիո Դրագին:
Նա, մասնավորապես, նշել է, որ բաց երկնքի տակ գտնվող ռեստորաններն ու բարերը կկարողանան վերսկսել աշխատանքը լանչի և երեկոյան ժամերին: