Ջազի միջազգային օրն այս տարի կնշվի Սիրահարների այգում, հանդիսատես-բեմ սահմանը չի լինի. մանրամասնում է նախաձեռնության հեղինակը

19/04/2021 16:04

Ջազի միջազգային օրն այս տարի կնշվի Սիրահարների այգում, հանդիսատես-բեմ սահմանը չի լինի. մանրամասնում է նախաձեռնության հեղինակը


2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10 տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է, նրա հետ զրուցել ենք 9 տարի շարունակ ապրիլի 30-ին ջազի սիրահարներին տոն նվիրելու նախաձեռնության, արված աշխատանքի, հաջողությունների մասին, և թե ինչպես է Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու Երևանում: 

- Պարոն Մովսեսյան ինչպե՞ս ստացվեց, որ 10 տարի առաջ Հայաստանը ևս միացավ Ջազի միջազգային օրվան:

- 2011 թվականի աշնան վերջն էր, որ տեղեկություն տարածվեց, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ապրիլի 30-ը հայտարարել ջազի միջազգային օր: Որպես երաժշտասեր, մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է այն նշել նաև Երևանում: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էի, առաջարկեցի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքապետարանի միջոցառումների ցանկում ամեն տարի ներառել Ջազի միջազգային տոնը՝ քաղաքին մշակութային ուրույն գույն տալու և երիտասարդներին ոգևորելու նպատակով: Ջազի միջազգային օրը նշելու հենց առաջին տարվանից էլ` 2012-ի ապրիլի 30-ից, Երևանը այդ ամսաթիվը դարձրեց ջազմենների ու ջազի սիրահարների հանդիպամն անփոփոխ օր: Վայրն էլ որոշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակը /Կասկադի պուրակը/:

- Այս տարիների ընթացքում առիթներ եք ունեցել համոզվելու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են նաև այնպիսի հայ ջազմեններ, որոնք բավականին հայտնի են ու սիրված: Ինչպե՞ս գտաք օրինակ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրներին, որոնք մինչև այդ երբեք չէին եղել Հայաստանում: 

- Երբ առաջին անգամ տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը համացանցում, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց մեր երկրում նույնիսկ չէին ճանաչում: Կապվեցի նրանց հետ և սիրով համաձայնեցին գալ Հայաստան: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը, որոնք եկան մակեդոնացի մի երաժիշտի հետ: Բավականին հետաքրքիր տրիո էր: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով: Հրաշալի համերգ էր, ոգևորված գնացին: Ի դեպ Թավիջյանները հրաժարվեցին իրենց հոնորարից` նշելով, որ սա իրենց հայրնիքն է և չեն կարող գումարի դիմաց ելույթ ունենալ: Այդ հանդիպումը մեզ էլ ոգևորեց և որոշեինք, որ ամեն անգամ ապրիլի 30-ին պիտի պարտադիր արտերկրից մի երաժիշտ հյուր ունենաք:

- 10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ հայտնի ջազմեններ են եկել Երևան՝ Ռիչարդ Բոնանն, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Ինչպե՞ս էր հաջողվում նրանց բերել Հայաստան: 

- Հաջորդ հայտնի ջազմենը, որ եկավ Հայաստան, բասկիթառահար Ռիչարդ Բոնան էր: Նրա հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ երբեք Հայաստանում չէր եղել և ծանոթ չէր մեր երկրին: Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին, ապա դա առիթ դարձավ, որ հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը: Քանի որ շրջել էր Հայաստանում, ծանոթացել ճատրարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց՝ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում իր ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Աշխարհի լավագույն բասկիթառահարներից մեկը, որ ապրում է ԱՄՆ-ում, սիրահարվել էր Կոմիտասի երժշտությանը: Այդպիսի տպավորությունից հետո դժվար չէր նրան Ջազի միջազգային օրը հրավիրել Երևան, այն դեպքում, երբ այդ օրը ջազ երաժիշտները բավականին պահանջված էին ամբողջ աշխարհում:

- Ո՞վ է ամենահայտնի ջազմենը, որը Ջազի միջազգային օրը Երևանում է եղել:

- Դա «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան է: Նրա հետ ևս ծանոթացել էինք «Yerevan Jazz Fest»-ի ընթացքում և երբ հրավիրեցի Ջազի միջազգային օրը Երևան, ասաց` գիտես այդ օրը մոտ 15 երկրից հրավեր ունեմ, բայց ես կգամ Հայաստան: Մեզ համար դա ցնցող լուր էր: Ես խոստացա այդ օրը համերգ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում, որից հետո նա Կասկադի պուրակում միացավ հայ ջազմեններին: Ի դեպ Գոնսալո Ռուբալկաբան աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է և նվագում է բացառապես Steinway & Sons տեսակի ռոյալի վրա /իր պայմանագրում նա միշտ նշում է այդ մասին/, դա նրա միակ պահանջն էր: Իհարկե Ա. Խաչատրյան համերգասրում նա նվագեց Steinway & Sons ռոյալի վրա, սակայն այդ թանկարժեք գործիքը Կասկադի պուրակ անհնար էր տեղափոխել: Ես կարծում էի պուրակում համրեգը կտապալվի, մեծ բազմություն էր հավաքվել, սպասում էին անհամբեր, նա ասաց՝ մի մտածիր, կնվագեմ: Ուսերիցս ծանր բեռ ընկավ:

- Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Գիտեմ, որ այդ հանգամանքը նկատել են անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ինչպե՞ս են արձագանքել: 

- Այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակը նկատել էր, որ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, բավականին ակտիվ նշվում է նաև Երևանում: Մեզ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակի ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ ուղարկեցին: Շնորհակալություն էին հայտնում, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: Նշեմ, որ Երևանից բացի նաև Գյումրին էր միացել այդ տոնին: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպվում: 

- Բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտներ են ելույթ ունեցել այդ օրը, սկսնակ երաժիշտներ կա՞ն, որոնք բացահայտում են եղել ձեզ համար:

- Ջազի միջազգային օրը Ջազի հայկական ասոցիացիան միշտ աշխատել է ելույթներում ներգրավել երիտասարդ կատարողների: Այդ առումով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հետ համագործակցությունը դարձել է ավանդույթ: Չեք պատկերացի, թե նրանց ոնց է ոգևորում այդ հանգամանքը: Այդ երաժշտական դպրոցի պատանիների նվագախումբն այս տարի ևս ելույթ է ունենալու: Երիտասարդների ոգևորությունը շատ կարևոր է մեզ համար, նպաստել նրանց հաջողությանը նշանակում է հնարավորության տալ, որ վաղն ի հայտ գան նոր ու պահանջված հայ երաժիշտներ:

- Ինչպե՞ս պիտի Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվի Երևանում: Նախորդ տարիներին համաշխարհային աստղեր են եղել, ովքե՞ր ելույթ կունենան այս անգամ: 

- Այս անգամ Ջազի միջազգային օրը կնշենք ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում: Ջազի սիրահարները ջազի այգում կհանդիպեն բոլոր հայտնի հայ ջազմեններին, ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, երաժշտասերները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի կատարողների հետ: Այս անգամ, հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չենք ունենա: Ջազի սիրահարներին ապրիլի 30-ին՝ ժամը 17:00, հրավիրում եմ Սիրահարների այգի` ներկա լինելու ջազի տոնին: Մուտքն ազատ է լինելու:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը