19/04/2021 14:51
Պրոթեզն ի՞նչ է, որ մեզ խանգարի. հայր ու որդի Իսունցներ (Տեսանյութ)
Գևորգ և Խաչիկ Իսունցները վիրավորվել ու երկուսն էլ մի ոտքից զրկվել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ:
Հայրը՝ Գևորգը, որպես պահեստազորային էր մեկնել պատերազմ: Չնայած բժիշկ է՝ սպիտակ խալաթը հանել ու զե՛նքն է ձեռքը վերցրել՝ ինչպես 90-ականներին:
Խաչիկը բանակային իր կյանքի մասին անցյալով չի խոսում: Չի զորացրվել, չի էլ ուզում դրա մասին մտածել: Երազում է նորից համազգեստ կրել, զենքը ձեռքն առնել ու հայրենիքին ծառայել... պրոթեզն ի՞նչ է, որ իրեն խանգարի: