19/04/2021 17:45
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Ուկրաինայից
Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից: Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 19-ին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը:
«Մենք կքննարկենք իրավիճակը Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք կոչ ենք անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից», - նա:
Նա նաև նշել է, որ լարվածությունն աճում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում շատ ոլորտներում: