19/04/2021 16:40
Նիգերում զինված անձինք հուղարկավորության ժամանակ սպանել են 19 մարդու
Նիգերի արևմուտքում գտնվող Թիլաբերի շրջանի գյուղերից մեկի վրա զինյալների հարձակման հետևանքով 19 մարդ է սպանվել:
Զինված հարձակումը տեղի է ունեցել շաբաթ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարար Ալկասում Ինդատուին:
Գրոհայինները հարձակվել են հուղարկավորության արարողությանը մասնակցած մի խումբ մարդկանց վրա: Մի քանի մարդ վիրավորվել է:
Երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: