19/04/2021 10:44
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրացվի
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Օրենքի համաձայն՝ պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրացվի:
Այսպես, տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով: Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63: