19/04/2021 13:04
«Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետը
Ժամկետային զինծառայողների հարազատները կառավարության դիմաց բողոքի ցույց են իրականացնում: Նրանք պահանջում են իրենց որդիներին տեղափոխել Հայաստան և ծառայության ժամկետը կրճատել:
«Մեր երեխեքը ֆիզիկապես ու հոգեպես ի վիճակի չեն ծառայելու: Հակառակորդին դեմ դիմաց ծառայում են: Դա նորմալ չէ: Բոլորն էլ շատ վատ վիճակում են: Մեր պահանջը մեկն է՝ գոնե ծառայության ժամկետը կրճատեն ու երեխեքին բերեն այստեղ ծառայության: Գոնե 6 ամիս պետք է կրճատվի», - լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
Ակցիայի մասնակից մեկ այլ ծնող էլ ավելացրեց, որ պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում:
«Տարբեր զորամասերից այս պահին երեխեքին հավաքել ու տանում են, չեն ասում, թե ուր: Էն երեխեքին, ովքեր պատերազմ են անցել, տանում են էն մարդիկ, ովքեր փախել են պատերազմից», - նշեց զինծառայողի հայրը: