19/04/2021 13:18
Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական ձևաչափով իրականացվող ջահերով երթ դեպի Ծիծառնակաբերդի հուշահամալիր։
Ջահերով երթը կմերկնարկի Ազատության հրապարակից՝ ժամը 19։00-ին, Aysor.am-ին տեղեկացրին ՀՅԴ ՀԵՄ-ից։
Պահանջատիրության ջահակիրներն արդեն 20-րդ անգամն են իրականացնելու երթը։ Նախորդ տարի այն չէր անցկացվել՝ Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով և առողջապահական ռիսկերով պայմանավորված։