19/04/2021 11:09
Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրամադրվի
Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի: Օրինագիծն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Ըստ օրենքի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրամադրել տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: