20/04/2021 14:04
COVID-19 համավարակն առաջիկա ամիսներին վերահսկողության տակ կվերցվի. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի զսպել կորոնավիրուսային համավարակ:
«Մենք ունենք գործիքներ, որպեսզի այս համավարակը վերահսկվի ամիսների ընթացքում, եթե դրանք կիրառենք հետևողականորեն և հավասարակշռված», - ասել է ԱՀԿ ղեկավարը ճեպազրույցում:
Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել ամբողջ աշխարհում 25-ից 59 տարեկան մարդկանց շրջանում տարածված COVID-19 «տագնապալի տեմպի» կապակցությամբ:
Ընդ որում՝ ԱՀԿ-ի առաջատար համաճարակաբան Մարիա վան Կերկխովը նշել է COVID-19 վարակների թվի աճն այն տարիքային խմբերի շրջանում, որոնք նախկինում չեն ունեցել բարձր ցուցանիշներ:
Ըստ նրա՝ որոշ երկրներում փոխվում են կորոնավիրուսով վարակվելու առավել ենթակա տարիքային խմբերի սահմանները: Դրա պատճառը, նշել է նա, «սոցիալական շփումներն են»: