20/04/2021 13:51
Սինգապուրում ստեղծվել է շնչառության միջոցով COVID-19-ի թեստի համակարգ
Սինգապուրում ստեղծել են նորարարական սարքեր կորոնավիրուսային վարակի շնչառական հետազոտություններ անցկացնելու համար, գրում է The Straits Times-ը:
Հրապարակումը հայտնում է, որ նման սարքերը, որոնք կոչվում են TracieX, արդեն սկսել են աշխատանքը փորձարկման ռեժիմով վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնում և Չանգի օդանավակայանում, որտեղ ժամանող ուղևորներին առաջարկվում է նոր եղանակով անցնել COVID-19 թեստ:
Ինչպես նշել են մշակողները, յուրաքանչյուր արտաշնչման հետ արտանետվում են ցնդող օրգանական միացություններ, որոնք առաջանում են մարդկային բջիջներում առկա տարբեր կենսաքիմիական ռեակցիաների պատճառով, և սարքը կարող է արձանագրել շնչառության քիմիական կազմի փոփոխությունները:
Նշվում է, որ կլինիկական փորձարկումների ընթացքում այս սարքի արդյունքների ճշգրտությունը 95% մակարդակի վրա էր, ինչը գործնականում համեմատելի է ՊՇՌ թեստերի արդյունավետության հետ: TracieX սարքն արդյունքը ցույց է տալիս երկու րոպեի ընթացքում: Ավելին, յուրաքանչյուր թեստն արժե մոտ $ 20 դոլար, որն ավելի էժան է աշխարհում արդեն հասանելի անալոգներից:
Ըստ թերթի, գալիք հունիսին կսկսվի սարքերի զանգվածային արտադրություն: