20/04/2021 13:25
ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդելիս պահանջել COVID-19 պատվաստումների մասին տվյալներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեն խորհուրդ չի տալիս երկրներին սահմանահատման ժամանակ կորոնավիրուսի պատվաստումների մասին փաստաթղթեր պահանջել:
«Չպահանջել Պատվաստումների ապացույցը որպես մուտքի պայման՝ հաշվի առնելով պատվաստանյութերի արդյունավետության սահմանափակ, բայց աճող ապացույցները վիրուսի տարածումը նվազեցնելու գործում (COVID-19՝ RT)», - ասվում է ԱՀԿ առաջարկություններում:
Կոմիտեն նշել է, որ աշխարհը «պատվաստանյութերի գլոբալ բաշխման հարցում անհավասարություն է ապրում»: