20/04/2021 11:33
Այս ընթացակարգով բանաձև չի սպասվում, բայց քայլ է. Արման Եղոյանը՝ ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցի ընդգրկման մասին
Երևանի ժամանակով ժամը 18.00-ին ԵԽԽՎ լիագումար նիստում կքննարկվի գերիների հարցը, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:
«Որքան գիտեմ՝ այս ընթացակարգով բանաձև չի սպասվում, բայց սա քայլ է: Չի բացառվում, որ հաջորդ քայլով նաև ընդգրկվի այն ընթացակարգերում, որոնցով բանաձև ենթադրվում է», - նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ նստաշրջանում հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: