20/04/2021 10:57
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 209 485 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 667-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 189 688 (+671) մարդ, այս պահին բուժվում է 14 896 (-28):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4901 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3919 (+24), իսկ այլ պատճառներով՝ 982 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 24 մարդ: