20/04/2021 12:00
Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի և Դադիվանքի վանքեր
Նախօրեին ռուս խաղաղապահները կազմակերպել են ավելի քան 50 ուխտավորի այց դեպի Ամարաս և Դադիվանք վանքեր, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի տարածքում, որը, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի նոյեմբերին: