20/04/2021 15:42
Բրիտկոին. Մեծ Բրիտանիան մշակում է սեփական կրիպտոարժույթ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարել է, որ Անգլիայի բանկը կքննարկի «բրիտկոին» կամ կենտրոնական բանկի կողմից աջակցվող թվային արժույթի թողարկումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Մենք գործարկում ենք գանձապետարանի/Անգլիայի բանկի նոր աշխատանքային խումբ, որը համակարգում է կենտրոնական բանկի հնարավոր թվային արժույթի (CBDC) հետազոտական աշխատանքները», - ասել է Սունակը ֆինանսական արդյունաբերության համաժողովում:
Դրանից անմիջապես հետո Սունակը մեկ բառ է գրել՝ Britcoin, ի պատասխան Գանձապետարանի հայտարարությանը, աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Անգլիայի Բանկի կողմից ֆինանսավորված ֆունտի թվային տարբերակը հնարավոր է թույլ տա ձեռնարկություններին և սպառողներին ուղղակի հաշիվներ ունենալ բանկում և շրջանցել մյուսներին վճարումներ կատարելիս՝ փոխելով վարկատուների դերը ֆինանսական համակարգում: