20/04/2021 17:37
COVID-ի դեմ պատվաստումը 16 տարեկանից բարձր ԱՄՆ բոլոր բնակիչներին հասանելի է դարձել
Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկուշաբթի՝ ապրիլի 19-ից, COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի է դարձել 16 և ավելի բարձր տարիքի երկրի բոլոր բնակիչներին: Այս մասին Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Այսօր յուրաքանչյուր մեծահասակ իրավունք ունի ստանալու COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Առջևում ավելի լավ օրեր են», - գրել է Բայդենը:
Նշվում է, որ ամերիկյան իշխանությունները նախատեսում էին մայիսի 1-ից բացել պատվաստումների ընդհանուր հասանելիությունը, բայց ավելի ուշ որոշել են վերացնել սահմանափակումներն ավելի վաղ: