20/04/2021 11:40
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Կարմիր Շուկա բնակավայրի մատույցներում 5 հա գյուղատնտեսական հող
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծող վաշտի ինժեներ-սակրավորական խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքն ականի վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:
Ներկայումս ռուս սակրավորները պայթյունավտանգ առարկաների որոնում են իրականացրել Կարմիր Շուկա քաղաքային բնակավայրի մատույցներում:
Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նախկինում մշակվում էին տեղի բնակիչների կողմից, զինված ընդհարման ընթացքում ենթարկվել են հրետանային կրակի:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են շուրջ հինգ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ամբողջական մաքրում: Կատարված աշխատանքի շնորհիվ տեղի ֆերմերները կարող են վերադառնալ հող մշակելուն և հոգալ թթենու տնկարկը:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները հայտնաբերել և վնասազերծել են չպայթած զինամթերքից 2012 հա տարածք, 620 կիլոմետր ճանապարհ, 1716 շինություն, 25 580 պայթյունավտանգ առարկա: