20/04/2021 15:24
Ռուսաստանում 2020 թվականին կանխվել է 44 ահաբեկչություն
ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կուլյագինը հայտնել է, որ իրավապահները 2020 թվականին կանխել են 44 ահաբեկչություն:
«Անցյալ տարի նախապատրաստման փուլում կանխվել է հանցագործների կողմից ծրագրված 96 հարձակում: Կցանկանայի ընդգծել, որ 44 ահաբեկչություն է ճնշվել», - ասել է նա ճեպազրույցում:
Կուլյագինը նշել է, որ Ռուսաստանում 2020 թվականին ոչնչացվել է ահաբեկիչների 156 պահեստ՝ զենքով ու զինամթերքով:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանում ճնշվել է 71 գաղտնի ահաբեկչական բջիջների գործունեություն: