20/04/2021 14:40
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Տաջիկստան և Ռուսաստան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Տաջիկստան և Ռուսաստան։
ԱԽ քարտուղարը Դուշանբեում կմասնակցի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։
Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում երկկողմ հանդիպումներ կանցկացնի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ, իսկ ապրիլի 28-29-ը՝ Տաջիկստանի Հանրապետությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։