20/04/2021 14:21
ԱՄՆ-ն ցանկանում է կլիմայի փոփոխությունը բերել իր արտաքին քաղաքականության կենտրոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է մոլորակի վրա կլիմայի փոփոխության խնդիրը բերել իր արտաքին քաղաքականության կենտրոն: Նման հայտարարությունն արել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Նա հիշել է, որ նման հրաման Բայդենը տվել է իշխանության գալու առաջին շաբաթվա ընթացքում:
«Մենք կլիմայի ճգնաժամը կբերենք մեր արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կենտրոն», - ասել է Բլինկենը:
Այնուամենայնիվ, դա, ըստ նրա, չի նշանակում, որ Վաշինգտոնը կքննարկի կլիմայի վերաբերյալ այլ պետությունների առաջընթացը որպես հիմք՝ ԱՄՆ ազգային անվտանգության համար կարևոր «այլ ոլորտներում վատ վարքի» վրա աչք փակելու համար:
Պետքարտուղարն ընդգծել է, որ կլիման սակարկության առարկա չէ, այլ «մեր ապագան»: