20/04/2021 17:06
Մերկելի կուսակցությունը Գերմանիայի կանցլերի թեկնածու է ընտրել
Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության վարչությունը, որի անդամ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոշում է կայացրել Դաշնային կառավարության նախագահի նոր թեկնածուի շուրջ, գրում է Deutsche Welle-ն:
Ըստ թերթի՝ քննարկումը տևել է վեց ժամ և ձգվել մինչև երկուշաբթի ուշ երեկո։
Արդյունքում, կուսակցության խորհրդի մեծամասնությունը (77,5%)՝ 31 մարդ, քվեարկել է կուսակցության նախագահ Արմին Լաշեթի օգտին: Նրա մրցակից Մարկուս Զեդերը ստացել է ինը ձայն: Վեց մարդ ձեռնպահ է մնացել: