20/04/2021 11:23
Որոշ ճյուղերում արտադրության և արտահանման ցուցանիշների աճ է գրանցվել. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 2020թ. ընթացքում իրականացրել է ավելի քան 200 մլրդ. դրամի աջակցության ծրագրեր, ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:
Նա ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում, իսկ առանձին ամիսներին՝ հատկապես դեկտեմբերին դրական դինամիկա է նկատվել.
«Տնտեսության առանձին ճյուղերում բավական լավ ցուցանիշներ են արձանագրվել»:
Պապոյանը թվարկեց ցուցանիշները՝ հագուստի արտադրությունը 4.3 տոկոսով է աճել, քիմիական նյութեր և քիմիական արտադրատեսակներինը՝ 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը՝ 20.6 տոկոսով:
Նրա խոսքով՝ մի շարք ոլորտներում նաև արտահանման աճ է գրանցվել: Կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 50 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը՝ 27 տոկոսով, հանքահումքային արտադրատեսակներինը՝ ավելի քան 11 տոկոս, կոշկեղենինը՝ ավելի քան 15 տոկոս: