21/04/2021 17:09
«Գնացեք ու զբաղվեք այդ հարցերով». Սյունիքում Փաշինյանին ընդդիմադիրները կպատժվեն «կտրուկ ու հատուկ գործողություններով» (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։
«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում ու ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ ու կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն` անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում», - ասել է նա։
Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին՝ հանձնարարելով կտրուկ ու հատուկ գործողություններով այս հարցը լուծել, մեղավորներին հանրության համար տեսանելիի ձևով կանչել պատասխանատվության։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը զեկուցել է, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հարցը կլուծեն։
Նշվել է նաև, որ կա հարուցված քրեական գործ, որը կուղարկվի Քննչական կոմիտե։
«Շատ լավ։ Գնացեք և զբաղվեք այդ հարցերով», - ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հրահանգել է Փաշինյանը։