21/04/2021 16:59
Ասադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար
Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել է երկրի Գերագույն սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է SANA լրատվական գործակալությունը:
«Գերագույն Սահմանադրական դատարանը տեղեկացրել է, որ Բաշար Հաֆեզ Ասադը հայտ է ներկայացրել հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին», - ասել է Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդ Սաբագը:
Սիրիայում նախագահի ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-ին: