21/04/2021 13:43
Զելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին կոչ է արել հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմը շարունակվում է: Համապատասխան նախաձեռնության մասին պետության ղեկավարը հայտարարել է երկրում անվտանգության իրավիճակին վերաբերող ուղերձում, որը հրապարակվել է Telegram–ում:
Նա նշել է, որ Կիևը մտահոգված է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժով՝ հավելելով, որ իր երկիրը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է դրան: Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկու, Ուկրաինան երբեք չի դադարի դիվանագիտության միջոցով պայքարել խաղաղության համար:
Զելենսկին նշել է, որ պատերազմի դեպքում երկու կողմերն էլ պարտվում են, և խոսքը միլիոնավոր մարդկային կյանքերի մասին: