21/04/2021 15:40
Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները խանգարել են Իրանին COVAX-ից միլիոնավոր պատվաստանյութեր ստանալ
Իրանի իշխանությունները նախատեսում էին կորոնավիրուսի պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ ստանալ COVAX-ի միջոցով (ԱՀԿ-ի կողմից նախաձեռնված կորոնավիրուսային պատվաստանյութեր մատակարարելու միջազգային մեխանիզմ), բայց դա կանխվել է ԱՄՆ պատժամիջոցներով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Եթե պատժամիջոցներ չլինեին, ապա COVAX-ի միջոցով մատակարարումներ կլինեին Էսֆանդ ամսվա ընթացքում (ըստ իրանական օրացույցի՝ դա համապատասխանում է փետրվարի 19-ից մարտի 20-ը), և այսօր միլիոնավոր մարդիկ պատվաստանյութ կստանային», - հայտարարել է նա:
Նախագահի ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ:
Նրա խոսքով, «իրանական կողմը [COVAX-ի միջոցով] համաձայնել էր գնել 16,8 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, այնուհետև փորձել վճարել, բայց [ԱՄՆ կողմից սահմանված սահմանափակումների պատճառով] չէր կարողացել»:
«Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը հստակ գիտակցեր Վաշինգտոնի այս հանցագործությունը», - ասել է Ռոհանին: