21/04/2021 12:42
Եթե Փաշինյանը գաղտնի չգար, ավելի վատ տարբերակով կդիմավորեինք, կարողա չհասցներ հետ դառնար. սյունեցի
Մենք նրան մեղադրում ենք դավաճանության մեջ, լրագրողներին ասաց Մեղրիում ակցիայի մասնակիցը:
«Ո՞վ ա Նիկոլը, իրենից ի՞նչ ա ներկայացնում, մի խեղկատա՞կ, հա՞, որ թուղթ ստորագրի, ո՞վ ա նրան էդքան բարոյական իրավունք տվել: Դրա համար մեղրեցին իրա խոսքն ասաց, ասին՝ «գնալդ լինի, գալդ չլինի»՝ ամենավերջին հայհոյանքներով: Ու ինչ արեցին, շատ քիչ էր», - ասաց սյունեցին:
Նա նաև նշեց, որ եթե վարչապետը գաղտնի չգնար Սյունիք, հասարակությունն ինֆորմացված լիներ, ավելի վատ տարբերակով կդիամվորեին.
«Կարողա չհասցներ հետ դառնար»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Սյունիքում լարված իրավիճակ է: Սյունեցիները պահանջում են, որ վարչապետը հեռանա իրենց բնակավայրից՝ նրան հայհայելով և վանկարկելով «թուրք», «դավաճան», «կապիտուլյանտ»: