21/04/2021 16:43
Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է, ներդրումներ կատարե՛ք, ՀԴՄ տվե՛ք ու պահանջե՛ք. Վարչապետի գլխավոր խորհրդական
Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է: Մարտ ամսվա թվերը ցույց կտան բացասական տիրույթից դուրս գալու հստակ միտումներ, Facebook-ում գրել է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։
«Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան, և արդեն ապրիլ ամսին տարեկան ընդհանուր աճն, ամենայն հավանականությամբ, կլինի դրական և մենք առաջ կշարժվենք իրականություն դարձնելու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին՝ 2021-ի կտրվածքով։