22/04/2021 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք, մահացել է 29 մարդ
Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 211 399 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 881-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 191 158 (+887) մարդ, այս պահին բուժվում է 15 281 (-35):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4960 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3969 (+25), իսկ այլ պատճառներով՝ 991 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 29 մարդ: