22/04/2021 09:08
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են Երևան (Տեսանյութեր)
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են Երևան, տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
«Ասացին՝ գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել», - գրել է Պապոյանը ֆեյսբուքի իր էջում։
«Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։ Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի», - նշել է նա։