22/04/2021 11:22
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել գերեվարված հայերին. Ռուբինյան
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանին կոչ է արվել հայ գերիներին վերադարձնել:
«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին», - նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ նստաշրջանում հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: