22/04/2021 16:15
Մյանմայի զինվորականները հայտարարել են, որ բողոքի ցույցերի հետևանքով երկրում զոհվել է 258 մարդ
Մյանմայում բողոքի ցույցերի հետևանքով 258 մարդ է մահացել փետրվարի սկզբից, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է բանակային իշխանության ներկայացուցիչ գեներալ Զո Մին Տունը:
Փետրվարի սկզբին բանակի իշխանության գալուց ի վեր երկրում բախումների հետևանքով զոհվել է 728 մարդ, հայտնում է Քաղբանտարկյալների օգնության Մյանմայի ասոցիացիան, որը պահպանում է ցուցարարների շրջանում ամեն օր զոհերի վիճակագրությունը: ՄԱԿ-ի գնահատականով՝ Մյանմայի ճգնաժամի սկզբից ի վեր 741 մարդ է մահացել, այդ թվում` 52 երեխա:
Մյանմայի զինվորականները տապալել են քաղաքացիական կառավարությունը և ստանձնել իշխանությունը փետրվարի 1-ին՝ ձերբակալելով քաղաքացիական առաջնորդներին:
Զինվորականները իրենց գործողությունները պայմանավորել են 2020-ի ընտրությունների արդյունքների ենթադրյալ զանգվածային կեղծմամբ և քաղաքացիական իշխանությունների կողմից այն քննելու ցանկության բացակայությամբ: