22/04/2021 18:56
Ռուսաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ ռևանշիստական հռետորաբանությունից. Զախարովա
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», - ասել է նա, հայտնում է ТАСС-ը: