22/04/2021 13:49
ԱՄՆ Կոնգրեսում հավանություն են տվել Սաուդյան Արաբիային զենք վաճառելու սահմանափակմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հանդես է եկել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի սահմանափակման օգտին, գրում է The Hill-ը:
Ըստ թերթի՝ համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 350 մարդ, դեմ՝ 71 օրենսդիր:
Նշվում է, որ փաստաթուղթը նախատեսում է թագավորությանը մի շարք զենքերի վաճառքի կասեցում, քանի դեռ ամերիկյան իշխանությունները վստահորեն չեն կարող ասել, որ Սաուդյան Արաբիան չի ճնշում այլախոհներին և կամայականորեն բերման չի ենթարկում օտարերկրյա քաղաքացիներին:
Այս օրենքի նախագիծն այժմ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից: