22/04/2021 10:51
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնությամբ 14-րդ ավտոշարասյունն ուղեկցել են Քարվաճառի շրջան
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի 14-րդ ռուսական ավտոշարասյունը, որը բաղկացած էր ԿամԱԶ մակնիշի 17 ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 200 տոննա բեռ է (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր) առաքել Քելբաջարի շրջան: Ընդհանուր առմամբ՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ 13 ավտոշարասյունով ավելի քան 2400 տոննա բեռ է առաքվել:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի պայմանների հիման վրա: