22/04/2021 12:08
Փոխհատուցում ստանալու համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ. ՊՆ ներկայացուցիչ
Այս պահի դրությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ, ԱԺ-ում հրավիրված 44-օրյա պատերազմի հետևանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը։
«Մեր տվյալներով՝ 2500 գործի մասով արդեն կա որոշում, որպեսզի հիմնադրամից փոխհատուցում վճարվի», - ասաց գնդապետը։
Խոսելով հաշմանդամների գործերի մասին՝ Ավետիսյանն ասաց, որ շահառու դառնալու նպատակով 1-ին և 2-րդ կարգի 301 զինհաշմանդամի գործ է ուղարկված հիմնադրամ։
«Այդ գործերով ևս փոխհատուցումներ իրականացվում են», - նշեց Ավետիսյանը։