22/04/2021 17:21
Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել, այս մասին Facebook-ում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ», - գրել է Իրինա Յոլյանը։